05/01/2026

ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին, պաշտպանում խաղաղ և ժողովրդավարական անցումը. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Վենեսուելայի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։

«Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տիրող իրավիճակին։ Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և պաշտպանում ենք խաղաղ և ժողովրդավարական անցումը։ Ցանկացած որոշում պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: