Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, շաբաթ օրը գրել է Figaro թերթը։
«Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին (Երևանի ժամանակով 21.30-ին – խմբ.) էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վթարի է ենթարկվել հեծանվորդի հետ Փարիզի վեցերորդ շրջանում… Հեծանվորդը իբր վարել է կարմիր լույսի ներքո, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր անձնական մեքենան վարելիս է եղել»,- հայտնում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ստացել է կոնտուզիա և գլխի հնարավոր վնասվածք, ասվում է հոդվածում: Հաղորդվում է, որ նախարարն իր հերթին չի տուժել։ Նա ստիպված է եղել արյան ստուգում անցնել ալկոհոլի և թմրանյութերի վերաբերյալ, որոնք բացասական արդյունք են ցույց տվել։
Բաց մի թողեք
Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DW
Քամալա Հարիսը ընտրողների աջակցությամբ երկու տոկոսային կետով առաջ է
Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել