«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երևանը պրակտիկորեն դառնում է անանցանելի․ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են, որոնք մարդկանց ամեն օր հսկայական նյութական վնասներ են հասցնում։
Սա խոսում է խոշոր չափերի այլանդակության մասին՝ սկսած տենդերներից, որակից, սարքողներից, վերահսկողներից։ Ոչ մեկին սա չի անհանգստացնում, ոչ մի իրավապահի։ Էսօրվա Երևանը իննսունականների գյուղ է հիշեցնում։
Սա ոչ ոքի չի հուզում, բայց Չարչյանի՝ պրոֆեսոր Չարչյանի մոտ, մտնում են խուզարկության։ Մարդ, ով երևի Հայաստանի մեկ քառորդին փրկել է հաշմանդամ դառնալուց։ Մարդ, ով ամբողջ կյանքում բուժել և օգնել է։
Սա քաղաքականություն չի, սա մարդկային բարոյականություն է։ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ոտնատակ են տալիս եկեղեցուն պատկանող բոլոր հիմնարկները՝ առանց որևէ բանի առաջ կանգ առնելու։
«Քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները, որոնց զգալի մասին Չարչյանն օգնել է և վստահաբար օգնելու է, հանգի՞ստ են նայում այս «չքաղաքականությանը»։ Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին։ Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին»։

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ