Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
14 անշարժ գույք,
6 տրանսպորտային միջոց,
2 իրավաբանական անձանցում մասնակցություն,
Բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք,
270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Բաց մի թողեք
Լռության օրը քաղաքացիների վրա ազդում է, իշխանական իրավապահների վրա` ո՞չ
Ինչու են ձերբակալել օրենքով գող Բջեին. Լուսանկար
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է. Տեսանյութ, Լուսանկար