Մարտի 2-ին ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության խումբը, քրեական ոստիկանները:
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մոխրակույտի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ դեպք, պարզվում է։
Իրավապահները պարզել են որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդգես Կ-ն է։


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային. Լուսանկար
Պարզվել է Երևանի Գայի պողոտա – Բաղյան փողոցի խաչմերուկում «Kia»-ի (Վիշկա) և «Hongqi»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը
Գյումրիում բшխվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրшվոր․ Լուսանկար