03/03/2026

EU – Armenia

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր

Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր, ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար:

Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսը ունի իր հստակ ասելիքն ու անելիքը:

Եթե Առաջին Նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից:

Լևոն Զուրաբյան