Մարտի 4-ին՝ ժամը 06։53-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Dodge, GAZelle և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Dodge մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Dodge մակնիշի ավտոմեքենան։


Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին