ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար: Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«ԱՄՆ-ն հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա:
Դենա նավը անձնակազմի 130 անդամներով հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում առանց նախազգուշացման: Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք՝ Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արուն Հեմաչանդրան հայտարարել է, որ 80 մարդ զոհվել է. զոհերի թիվը գերազանցում է 100-ը, սակայն մարմինների մի մասը դեռևս դուրս չի բերվել:

Բաց մի թողեք
Բուլղարիայի նախկին նախագահը հաղթել է ընտրություններում․ պաշտոնական արդյունքներ
Գերմանիան և Ֆրանսիան առաջարկել են ԵՄ-ում Ուկրաինային «խորհրդանշական արտոնություններ» տրամադրել
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում. Լուսանկար