Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։
Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։
Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։
Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն։
#հարափոփոխ_տարածաշրջանը»

Բաց մի թողեք
Դուք հատուկ Խոր Վիրապն եք դնում առանց Արարատի, որ բոլորիս նվաստացնեք․ Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք
Իրանում մեղադրում են Բաքվին իսրայելական գործողություններում ներգրավվածության մեջ