Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա. Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկելու է դատարանը»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն դատարանից:


Բաց մի թողեք
Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել, ով է նա
Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար