Մինչ «Գեւորգ Պապոյան եւ մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետեւաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։
Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով:
«Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա:
Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:

Բաց մի թողեք
Ինչպե՞ս կարող է Եվրոպան խուսափել նոր էներգետիկ ճգնաժամից
Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են
Երեկվա բաքոսատոնին հայ ժողովուրդը բացակա էր, ներկա էին միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6 հազարանոց զանգվածով․ Լուսանկար