Բրիտանացի քաղաքական ակտիվիստ և վերլուծաբան Նիկոլաս Լիսակը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության մասին տեղեկությունները կեղծ են։
Նա պնդում է, որ «Խամենեին մահացել է մարտի կեսերին»։ Լիսակը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում։
Վերլուծաբանի խոսքով՝ իրանական լրատվամիջոցների կողմից Խամենեիի «ծանր առողջական վիճակի» մասին ներկայումս տարածվող տեղեկատվությունը «ԻՀՊԿ-ի՝ նրա մահը պաշտոնապես հաստատելու և ավելի արմատական պահպանողականի Գերագույն առաջնորդ նշանակելու ծրագրի մի մասն է»։
Իր գրառման վերջում Լիսակը նշել է, որ «Իրանի կառավարությունը կընկնի, և երկիրը կազատագրվի»։
Նշենք, որ Լիսակի տեսակետները նրա սեփականն են, և ոչ մի անկախ պաշտոնական տվյալ չի հաստատում Մոջթաբա Խամենեիի մահը մարտի կեսերին։


Բաց մի թողեք
Կողմերը դեռ հեռու են համաձայնությունից
Մինչև տարեվերջ կբացվեն Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային բոլոր խմբերը․ Մերց
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ ինչ է հայտնի