Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվող տղամարդու է ձերբակալել։
Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք, երբ տան տերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են այն պահին, երբ իրերը բեռնում էր կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։ Ենթադրաբար, գողը մտադիր էր փախչել այդ մեքենայով։
Կասկածյալը ձերբակալվել է կիրակի։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։
Քարդաշյանն այժմ երեխաների հետ այլ վայրում է ապրում, քանի որ առանձնատունը վերանորոգվում է։
Քարդաշյանը նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ Հիդդեն Հիլզում տուն էր գնել 2014 թվականին։ Հետագայում կալվածքը ընդլայնվեց՝ հարևան տարածքները ձեռք բերելու շնորհիվ։

Բաց մի թողեք
Աննա Մկրտչյանի հայրը ձերբակալվել է․ քննվելու է կալանքի հարցը. Լուսանկար
Բերման են ենթարկվել «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլք
Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ