ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով։
Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովների թիվը 12-ի փոխարեն 6 սահմանելու դեպքում պետությունը միայն աշխատավարձերի տարբերության հաշվին հինգ տարվա ընթացքում կարող է զգալի գումար խնայել։
«Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար»,- հայտարարել է պատգամավորը։
Նա, սակայն, իր ելույթում գումարի չափը համեմատեց նաև 25 արաբական ձիու արժեքի հետ՝ նշելով, որ այդ միջոցներով կարելի էր համապատասխան միջոցառում կազմակերպել։
«Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն, ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»,- ասել է Ղազարյանը։
ԱԺ-ում ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը կոշտ քննադատությամբ դիմեց իշխանական պատգամավորներին։
Նա հայտարարեց, որ իշխանության ներկայացուցիչների ներկայիս վերաբերմունքից մինչև մեղադրյալի կարգավիճակում հայտնվելը կարող է շատ փոքր ճանապարհ լինել։
«Ձեր քմծիծաղից մինչև մեղադրյալի կարգավիճակ բաժանում է մեկ շիշ վիսկի և WhatsApp-ի մեկ հաղորդագրություն»,- ասաց Ղազարյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

Բաց մի թողեք
Այս լիազորություններով Արամը ստանում է ազդեցիկ լծակներ
4 հարց TRIPP-ի մասին
Մեր յուրաքանչյուր քայլի նպատակը Սամվել Կարապետյանին վարչապետ տեսնելն է