Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը հետաքննել արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հեռախոսազրույցների գաղտնալսումը, որը միգուցե իրականացրել են ուկրաինական հետախուզական ծառայությունները։
«Կառավարության անդամի հեռախոսազրույցների գաղտնալսումը լուրջ հարձակում է Հունգարիայի վրա։ Ես հանձնարարել եմ Արդարադատության նախարարին անհապաղ հետաքննել Պետեր Սիյարտոյի հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ տեղեկատվությունը», – գրել է Օրբանը իր ֆեյսբուքյան էջում։
Իր հերթին, Սիյարտոն ասել է, որ ցնցված է եղել՝ իմանալով, որ իր հեռախոսը գաղտնալսվում է հունգարացի լրագրողի ստացած տեղեկատվության հիման վրա։ Նա ասել է, որ «զզվելի է, որ այս լրագրողը, որը ակտիվ կապեր է պահպանում հետախուզական ծառայությունների հետ, մոտ է «Տիսա» կուսակցության ղեկավարությանը»։ Այս կուսակցությունը պաշտպանում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։


Բաց մի թողեք
Քադաֆիի դուստրը կարող է դառնալ Լիբիայի նոր ղեկավարը. Լուսանկար
Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար. Ուկրաինան ԵՄ-ից ստացել է ևս 1.2 միլիարդ եվրո
«Դպրոցական հեղափոխություն»․ վիրավորներ, ձերբակալվածներ, քաոս՝ Ֆրանսիայում