Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը։
ԱՍՀ խոսնակ Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։
«Հարգելի՛ գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում, հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը»,- նշել է նա:

Բաց մի թողեք
Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ն ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս
Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա ՀՀ-ում, պատիժը կկրի․ ինչու Շաքիում ադրբեջանցի զինվորի փախուստի մասին չեն իմացել
Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին