25/03/2026

EU – Armenia

Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։

Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դեպքի պատճառների վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ այս պահին հստակ եզրակացություն չկա։ Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ընթանում է նախաքննական գործընթաց. «Պատճառը դեռ չենք կարող ասել․ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է նախաքննական գործընթաց։ Այս պահին փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»։