25/03/2026

EU – Armenia

«Դուք ո՞նց կարող եք չսպասարկել ՔՊ-ի շահերը»

«Տարիներ շարունակ ՔՊ խմբակցությունը և անձամբ դուք քննադատում էիք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։

Եվ քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը եղել է «Հանրապետական» կուսակցության անդամ, հետո դարձել Սահմանադրական դատարանի դատավոր, ապա՝ նախագահ, ուստի նա չի կարող լինել անաչառ դատավոր»,- հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին:

«Հիմա դուք անում եք այն, ինչը քննադատում էիք: Լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, գնում եք նույն ճանապարհով, ինչ Հրայր Թովմասյանը, որին դատափետում էիք: Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը»,- ասել է նա: