Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցի 2/1 հասցեում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացված տեղեկություներ իրացնելիս պարզել են, որ մի խումբ ուսանողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և վերջիններս կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հարվածներ հասցրել միմյանց ինչի հետևանքով ուսանողներից մեկը, Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Խ․-ն ստացել է մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծեծկռտուքի մասնակիցներ են նաև Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Թ․-ն և Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Հ․-ն․ ովքեր Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժին։


Բաց մի թողեք
Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել, ով է նա
Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար