Ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում, ինչի հետևանքով մահացել է տղամարդ:
Այդ օրը ժամը 15։20-ի սահմաններում մահացած վիճակում «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասի Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի երկրորդ փողոցի 5/9 հասցեում գտնվող «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում. Լուսանկար
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․