Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Պոլա Յակուբյանը հանդես է եկել երկրի իրանամետ ուժերի քննադատությամբ: Այդ մասին հայտնել է Israel Inside-ը: Յակուբյանը իրանամետ ուժերին մեղադրել է Լիբանանի ազգային շահերը սահմանելիս «երկակի ստանդարտներ կիրառելու մեջ»:
Նրա գնահատմամբ, երբ «Իրանը Միացյալ Նահանգների հետ նստում է բանակցությունների սեղանի շուրջ, դա համարվում է «իմաստուն որոշումը», բայց երբ Լիբանանը փորձում է Իսրայելի հետ քննարկել իր ինքնիշխանության և անվտանգության հարցերը, իշխանությունը համարվում է «ազգային դավաճան» և ենթարկվում սպառնալիքների»:
Պոլա Յակուբյանը, ըստ իսրայելական աղբյուրի, ամփոփել է, որ Լիբանանի խորհրդարանի իրանամետ խմբակցություննեը «Բեյրութին փաստացի զրկում են ինքնուրույն արտաքին քաղաքականություն մշակելու և իրականացնելու իրավունքից» և եզրափակել, որ «Իսրայելի հետ երկխոսության արգելքը ծառայում է ոչ թե լիբանանյան ժողովրդի, այլ Իրանի շահերին»:
Նախօրեին իսրայելական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, որ Լիբանանի հարավում իսրայելական բանակի դեմ մարտերում «Հըզբալա»-ի կողմից զոհվել է «ազգությամբ հայ երկու զինառյալ»:
Այլ աղբյուրներ, հիմք ընդունելով Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալները, այդ տեղեկությունը հերքել է: Սոցիալական մեդիայում տեսակետ է տարածվել, որ ապատեղեկատվությունը տարածվել է միտումնավոր:
Պատճառը, ենթադրաբար, Իսրայելում Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող չորս անձի ձերբակալությունն է, որ, իբր, «կապ ունեն Ադրբեջանի հետ»:
Այդպես է, թե ոչ եւ ինչո՞ւ իսրայելական մամուլը ձգտել է հանրային կարծիքի մակարդակում «հայերի և ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնել», դժվար է հիմնավոր բացատրություն գտնել, բայց այդ ֆոնին Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պոլա Յակուբյանին վերագրվող տեղեկատվությունը նույնպես ենթատեքստային հղման տպավորություն է թողնում:
Արդյոք իսրայելական «մամուլի» ուշադրությունը սևռված է Լիբանանի հայկական կազմակերպություններին և կառույցների՞ն, թե՞ Հայաստանին, և տեղեկտվական «ուղերձներն» իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում:

Բաց մի թողեք
Լավրովի ախորժակն էլ ուտելիս է բացվում, ձեռնոց է նետում ԱՄՆ-ին
Նեթանյահուին շոկի են ենթարկել Լիբանանին հարվածելու արգելքի մասին Թրամփի խոսքերը. Axios
Ռուսաստանն ու Թուրքիան սահմանել են առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները