Ապրիլի 17-ին՝ ժամը 13։49-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» և BMW մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։
Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։


Բաց մի թողեք
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին
Սարսափելի միջադեպ՝ Ադրբեջանում․ ուշագրավ մանրամասներ
Ո՞վ կդատի Վեհափառին. հայտնի է դատավորի անունը