17/04/2026

EU – Armenia

Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու

Եվրոպան չի կարողանա կառուցել իր անվտանգության համակարգը առանց Թուրքիայի, իսկ ՆԱՏՕ-ի՝ առաջիկա հուլիսին կայանալիք գագաթնաժողովը Անկարայում նպաստելու է, որպեսզի դաշինքի ներսում եղած լարվածությունը նվազի, իսկ հարաբերություններն ու միասնականությունը՝ ամրապնդվի։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն։

Նա ասել է, որ ԵՄ երկրները մասամբ անտեսում են նրանց, ովքեր մաս չեն կազմում ԵՄ-ին, այդ թվում նաեւ՝ Թուրքիային։ «Առանց այնպիսի երկրի, ինչպիսին Թուրքիան է, կառուցել անվտանգության համակարգ՝ Եվրոպային չի հաջողվի»,- շեշտել է թուրք բարձրաստիճան դիվանագետը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։