Մայիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:20-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 32-ամյա Միրզա Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարով Սեբաստիա փողոցի թիվ 141/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Կորյուն Ա.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մայիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների. Լուսանկար
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել, հարվածել բորտուղեկցորդին