ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է՝ ճանապարհաշինության մասին ամեն քայլափոխի բարձրաձայնող իշխանությունները երկու տարի է՝ Դեբեդ գետի՝ անմխիթար վիճակում կամուրջը չեն նորոգում.
«Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է:
Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ:
Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ:
Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը»,- նշում է Դանիելյանը։

Բաց մի թողեք
Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ․ Լուսանկար
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է. Լուսանկար
Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին