Չինաստանը Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվա չի ուղարկի հատուկ կառավարական պատվիրակություն։
Մայիսի 9-ի շքերթին երկիրը կներկայացնեն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։
«Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները անպայման ներկա կլինեն», – ասել է Լինը։
Դիվանագետը չի մանրամասնել Չինաստանի ղեկավարության որոշման պատճառները։

Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին