Մայիսի 16-ին, ժամը 19։36-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 22-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։


Բաց մի թողեք
Ռուսաստանում մտադիր են միգրանտներին արտաքսել սեռական, ռասայական և այլ խտրականությունների հիմքով
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում. Լուսանկար