17/05/2026

EU – Armenia

ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2, 3, 4

Հրապարակի ձեռքում է հայտնվել Քաղպայմանագրի քարոզչական շպարգալկան, որը բաժանվել է ՔՊ-ի քարոզիչներին, որ սովորեն և իմանան, թե ինչպես պատասխանեն իրենց ուղղվող հիմնական հարցերին:

Սա կարելի է հրապարակել «Նիկոլ Փաշինյանի կռուտիտների լիակատար ժողովածու» անվան տակ:

Մենք մաս մաս դրանք կներկայացնենք ընթերցողին:

Եվ այսպես. հարց

– Թուրքի հետ խաղաղություն կլինի՞։ Սա վերջնական է՞։

– Խաղաղությունը հենց թշնամու հետ են կնքում։ Ամբողջ եվրոպան հարյուրավոր տարիներ իրար սպանել են, հիմա խաղաղ են։ Ու եթե ՔՊ-ն ընտրվի, ոչ թե օլիգարխները: Այո, վերջնական է։ Ու հերիք եղավ մեր 18 տարեկան էրեխեքի կյանքի գնով թշնամանք անենք, օլիգարխների բոլորի տղերքը կամ բանակից ազատված են կամ Ռուսաստանի քաղաքացի, մեր երեխեքի արյունն են ուզում։

Հարց. – Ադրբեջանցիները գալու են լցվեն 300 հազարով։

– Արդեն 5 տարի է, ինչ Ղարաբաղը վերցրել է (Ադրբեջանը բառը բացակայում է) իսկի 10%-ով չի բնակեցրել, դա հեքիաթ է։

Հարց. – Ղարաբաղը տվեցիք։

– Ղարաբաղը տվել է ղարաբաղյան կլանը։

Շարունակելի