ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանական վարչակազմին գոհացնելու և արցախցիների նկատմամբ ատելության քաղաքականությանը հավատարիմ մնալու շրջանակում, փաշինյանական իշխանության քաղաքական պատվերով, վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատախիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ։
Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը»:

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն ձեր ծոծրակին է․ ինչպե՞ս կարող է իշխանությունն օգտագործել ձեր անձնական տվյալներն ու «գաղտնիքները»
Ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինում բանտում․ աչքիս շատերին պետք կգա
Երբ ընդդիմությունը կհայտարարի իր միակ, հաղթական, հանրահավաքի մասին…