Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց։ Այս մասին հայտարարել է Ռոման Երիցյանը։
«ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։
Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։
Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն չաջակցեց Կիևին հակառուսական որոշման հարցում
«Ուժեղ Հայաստանը» 2-ական վստահված անձ կունենա. Գոհար Մելոյան
Էջմիածնում ավտոմատներով զինված ոստիկաններ են. խուզարկել են ավտոմեքենաները․ Լուսանկար