Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել CH 4 հետախուզա-հարվածային ԱԹՍ-եր։ Այդ մասին գրել է Defance Security Asia ռազմա-փորձագիտական հանդեսը, որի հրապարակումը ռուսերեն թարգմանությամբ փոխանցել է Բաքվի իշխանական haqqin.az-ը։
DSA-ն հիմք է ընդունել չինական «երկու ԱԹՍ-ի հաստատված առկայությունը»։ Խոսքը 2022թ․ արտադրության ԱԹՍ-ի մասին է։ Պարբերականի տեղեկություններով՝ դրանք «տեղաբաշխված են Գյումրիի օդանավակայանում, բայց Հայաստանի իշխանությունները այդ մասին հրապարակային հայտարարություն չեն արել»։
Հայաստանի կողմից չինական CH 4 ԱԹՍ-երի ձեռքբերումը դիտարկվել է ավելի լայն համատեքստում, «Ֆրանսիայի և Հնդկաստանի, արևմտյան առանձին համակարգերի, իսկ այժմ արդեն չինական հարթակների հետ ռազմական համագործակցության Հայաստանի ձգտումը արտացոլում է ռազմավարական դիվերսիֆիկացիայի ավելի լայն անցում, այլ ոչ թե սոսկ զինանոցի ընդլայնում։
Այդ դիվերսիֆիկացիան ծառայում է աշխարհաքաղաքական ռիսկերի կառավարմանը, քանի որ անվտանգության միակ երաշխավորից կախվածությունը ամեն անգամ, երբ տարածաշրջանային ճգնաժամերը բացահայտում են դաշինքի արձագանքման մեխանիզմների սահմանափակությունը, խոցելիություն է առաջացնում»։
Սպառազինությունների, մանավանդ առաջնակարգ տեխնոլոգիաների առքուվաճառքը միայն «բիզնես» չէ։ Հեղինակավոր պարբերականը, ըստ էության, արձանագրում է, որ քառասունչորսօրյա պատերազմում Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի՝ Ռուսաստանի, «արձագանքման մեխանիզմները սահմանափակ» էին, ինչի պատճառով նա «դարձավ խոցելի»։
Այսօր Հայաստանը ոչ միայն ընդլայնում է զինանոցը, այլև ձևավորում հավանական ճգնաժամը կանխելու մեխանիզմներ։ Այս առումով Չինաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը, իրոք, ոչ միայն չինական ԱԹՍ-երի ձեռքբերում է, այլ միջպետական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակ։
Չինաստանը ռազմավարական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, չինական ռազմաարդյունաբերական համալիրը սպասարկում է Պակիստանի և Իրանի շահերը։ Չափազանց կարևոր է, որ Չինաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Այս համատեքստում չինական ռազմաարդյունաբերության նորագույն նվաճումների Հայաստանում տեղաբաշխումը, անկասկած, առաջին հերթին քաղաքական երաշխիք է։
Հայաստանի պարագայում, իհարկե, խոսքը սպառազինությունների մրցավազքի, պայմանականորեն ասած՝ «Ադրբեջանին հասնելու և առաջ անցնելու» մասին չէ, այլ՝ սեփական պաշտպանական միջոցների արդիականացման և անվտանգային միջավայրի առավելագույն բարելավման։
Այդ հայեցակարգը, բնականաբար, մի քանի բաղադրիչ ունի, և առաջին, մեկնարկային տեղում, անկասկած, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության օրակարգին անշեղ հավատարմությունն է։
Կարող է պարադոքսալ հնչել, բայց իրականություն է, որ սեփական ռազմական զինանոցը կատարելագործելու և ընդլայնելու Հայաստանի հնարավորությունը խաղաղության շահի ամենաեռանդուն սպասարկումն է։
Այս իմաստով «չինական պատի հաղթահարումը» կարելի է գնահատել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության լրջագույն ձեռքբերում։ Իսկ եթե տուրք տալու լինենք ներքաղաքական կոնյունկտուրային։

Բաց մի թողեք
ՀՀ-ն ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով նամակ չի ստացել
Հանձնակատարների մեքենաները պետք է լիցքավորվեն Ստրասբուրգ կատարած ուղևորությունների ժամանակ
Կիպրոսի ֆինանսների նախարարը նշում է, որ E6-ի անջատողական խումբը ենթադրում է ԵՄ պառակտում