03/06/2026

EU – Armenia

Արթիկում ՔՊ-ականները ծեծել են Ռոբերտ Քոչարյանի աջակցին. Տեսանյութ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների միջև: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է փոխանցվել նախաքննական մարմին:

Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է վերջին օրերին հանրային քննարկումների առարկա դարձած միջադեպերին՝ քննադատելով իշխանությունների արձագանքը դրանց նկատմամբ։

Նրա խոսքով՝ Մասիսում և Արթիկում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրապարակված տեսանյութերը մտահոգիչ են և ցույց են տալիս խմբակային բռնության ու նվաստացման դրսևորումներ։ Հակոբյանը պնդում է, որ եթե նման գործողությունների մեջ ներգրավված լինեին ընդդիմության կողմնակիցներ, ապա իրավապահ մարմինների արձագանքը կլիներ շատ ավելի կոշտ՝ զանգվածային ձերբակալություններով, խուզարկություններով և կալանավորումներով։

Փաստաբանի գնահատմամբ՝ երկրում առկա է երկակի մոտեցում, երբ իշխանության ներկայացուցիչների կամ նրանց համակիրների նկատմամբ ցուցաբերվում է ավելի մեղմ վերաբերմունք, մինչդեռ ընդդիմադիր շրջանակների դեպքում կիրառվում են ավելի խիստ միջոցներ։

Հակոբյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ դա իրավիճակը փոխելու և իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևոր հնարավորություն է. «Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»: