Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են, իսկ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Ճեպազրույցի ընթացքում նախարարը նշել է, որ ամեն օր օպերատիվ տեղեկատվություն է ստանում Օսիպյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ օրեր առաջ նախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչը այցելել է նրան։
Գալյանը նաև հայտնել է, որ Օսիպյանին առաջարկվել է ներկայացնել հաղորդում հնարավոր հանցագործության վերաբերյալ այն հանգամանքների մասին, որոնք նա համարում է հանցավոր բնույթի։
Նախարարի խոսքով՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կալանավորված անձի իրավունքների լիարժեք ապահովման համար։ Նա ընդգծել է, որ Օսիպյանին տրամադրվում են օրենքով նախատեսված հնարավորությունները, այդ թվում՝ զբոսանքի իրավունքը, և համապատասխան պայմաններ են ստեղծվում նրա իրավունքների իրացման համար։
Սրբուհի Գալյանը նաև շեշտել է, որ որևէ հիմք չկա ենթադրելու, թե Արթուր Օսիպյանի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ կամ վատ վերաբերմունք։

Բաց մի թողեք
Երբ են հրապարակելու Սահմանադրության տեքստը
ԳՇ պետը՝ զինծառայողների՝ ժամը 20։00-ից հետո ընտրելու մասին
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին