Տաթևի Մեծ անապատի եկեղեցու պատերին արևի ժամացույց չկա, քանի որ համալիրի դիրքն ու բարձր պարիսպները փակում են արևի լույսը։
Սակայն, ինչպես միջնադարյան շատ այլ համալիրներ, Մեծ անապատը նույնպես զուրկ չի եղել ժամանակը չափելու այս միջոցից, ինչն էլ ապացուցվել է օրերս վերսկսված հնագիտական պեղումների ժամանակ։
Արևային ժամացույցը հայտնաբերվել է պարսպապատի երկրորդ հարկի խցերից մեկի պեղման աշխատանքների ընթացքում։
Մասնագետների կարծիքով՝ շատ հավանական է, որ ժամացույցն ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդտեղ, քանի որ պարսպապատի այդ հատվածն իր դիրքով ամենանպաստավորն է արևի նկատմամբ։



Բաց մի թողեք
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը