17/06/2026

EU – Armenia

Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»

Հունիսի 7-ի ընտրություններից հետո երեկ խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում:

«Հրապարակ» թերթը գրում է․ Բայց ԱԺ դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում․ ՔՊ-ական պատգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ: «Հաղթած» իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անտրամադիր։

Իշխանական մեր աղբյուրները խոստովանեցին, որ իրենց համար անսպասելի էր, որ այդքան չարչարանքից ու ռեսուրսներ ծախսելուց հետո չկարողացան 50 պլյուս հավաքել։ Երկրորդ․ մեծ անհանգստություններ ունեն՝ կապված Ռուսաստանի հետագա պահվածքի հետ, որը բավական չէ՝ չի ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, դրան գումարած՝ կոշտ հայտարարություններ է անում եւ տնտեսական սանկցիաներ կիրառում Հայաստանի նկատմամբ։

Իշխանական շրջանակներում խոսում են, որ առաջիկայում գազի գինն էլ է բարձրանալու, իսկ այլընտրանքի բացակայության պայմաններում ՌԴ-ի սանկցիաները կարող են լուրջ հետեւանքներ առաջացնել իրենց իշխանության համար։