18/06/2026

EU – Armenia

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները

Ընդդիմության բոյկոտի պայմաններում և ՔՊ-ի միակուսակցական վիճակում ԱԺ-ում քննարկվել է նախագիծ, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկությանը նախորդող կես տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պարբերականը սա գնահատում է որպես սահմանադրական իրավունքների սահմանափակում և հարց բարձրացնում արտագնա աշխատանքի, ուսման կամ բուժման նպատակով արտերկրում գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքի հնարավոր զրկման մասին։ Թերթը շեշտում է նաև նման նախաձեռնության քննարկումը լիազորությունների ժամկետն ավարտող խորհրդարանում։