Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի տակ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիգոր Ժ.-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար
Չարենցավանի Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում, հայտաբերվել է քաղաքացու մարմին