19/06/2026

EU – Armenia

Երևանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Երեկ` հունիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում։

Վրաերթի ենթարկվածը 8-ամյա երեխա է, ով փողոցը թույլատրելի հատվածով է անցնելիս եղել։ Երեխային առաջինը օգնության են հասել անցորդները։

Դեպքի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Ժամը 17։00-ին Ուիգմոր Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Երևանի Ա․ Բակունց փողոցից՝ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2018թ․ ծնված տղա։ Հաղորդումը փոխանցվել է ՔԿ»։