Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներ ունեցող և Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանությունը թաքցնելու փորձ։
«Իսրայելի կառավարությունը, որը աշխարհի առջև համակարգված կերպով հետապնդում է պաղեստինցի ժողովրդին և Գազայի ժողովրդի ցեղասպանության համար դատի է ենթարկվում Միջազգային քրեական դատարանում [ՄՔԴ], փորձում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական դրդապատճառներով որոշում կայացնելով»,-ասվում է թուրքական դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Այն նշում է, որ Իսրայելի իշխանությունների որոշումը, որը «անտեսում է պատմական փաստերը» (չակերտները` Tert.am), «ընդգծում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա հանցակիցների ծանր վիճակը, որոնց համար Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների հետաքննության կապակցությամբ»։
«Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել՝ վերջ դնելու Իսրայելի էքսպանսիոնիստական և անկայունացնող քաղաքականությանը տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկելու Նեթանյահուի կառավարությանը քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ պաղեստինյան ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,-ավելացվում է հայտարարության մեջ
Հիշեցնենք՝ որ հայտնել էինք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը։

Բաց մի թողեք
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները. Տեսանյութ
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Իսրայելն այս անգամ էլ Սիրիային է հարվածել․ ինչ է հայտնի