2026 թվականի հուլիսի 1-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Խոստում» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի հանդիսավոր արարողությունը։
«Խոստումը» երկարաժամկետ համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել ազգային և հոգևոր արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ՝ միավորելով հայերին իրենց հավատքի, պատմության, մշակույթի և արմատների շուրջ։
Նախաձեռնության առանցքում «Խոստում» սահմանափակ քանակով ստեղծված խաչերի հավաքածուն է։ Յուրաքանչյուր խաչ ձեռագործ է, ունի իր անհատական համարը և կրում է որևէ հայկական սրբավայրի, Ամենայն Հայոց կաթողիկոսների կամ Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված անձանց անուն։
Խաչերի առանձնահատկությունն այն է, որ դրանցում ամփոփված են օրհնված քարեր՝ հավաքված Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի և աշխարհասփյուռ հայկական հոգևոր կենտրոնների սրբավայրերից։
Միջոցառման ընթացքում առաջին անգամ հանրությանը կներկայացվի նախաձեռնության գաղափարախոսությունը, ստեղծման պատմությունը, «Խոստում» խաչերի բացառիկ հավաքածուն, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու տեսլականը։
Երեկոյին ներկա կլինեն պետական, հոգևոր, հասարակական և գործարար ոլորտների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գործընկերներ և նախաձեռնության աջակիցներ։
Նախաձեռնության հիմնադիրները վստահ են, որ «Խոստումը» պարզապես խորհրդանիշ չէ, այլ պատասխանատվություն, հիշողություն և կապ՝ անցյալի, ներկայի և ապագա սերունդների միջև։
Այն կոչ է՝ պահպանելու մեր ինքնությունը, արժևորելու մեր ժառանգությունը և միասին ստեղծելու այնպիսի արժեք, որը կապրի ժամանակից անկախ։

Բաց մի թողեք
Դերասան Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է Անահիտ Մանուկյանից բաժանվելու լուրերին. Լուսանկար
«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. Լուսանկարներ
Տիգրան Արզաքանցյանն ու Նատալիա Ռոտենբերգն այլևս միասին չեն. անգամ «Անթույլատրելի է նրանց շփումը»