Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը անդրադարձել է Ադրբեջանի հայտարարություններին և դրանց հնարավոր արձագանքին հայկական կողմից։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է դրական օրակարգ, սակայն այդ ֆոնին շարունակում են հնչել նաև որոշ ապակառուցողական հայտարարություններ։
Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմը հետևում է զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կարձագանքի։ «Եթե արձագանքի կարիք տեսնենք, կանենք»,- նշել է նա։
Լրագրողի հարցին՝ արդյոք լռությունը չի կարող ընկալվել որպես Ադրբեջանի հայտարարությունների լեգիտիմացում, փոխնախարարը պատասխանել է, որ տվյալ փուլում արձագանքի անհրաժեշտություն չեն տեսել։

Բաց մի թողեք
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»
Նոր տուգանքներ վարորդների համար․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել պատիժները