8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած պատգամավորական մանդատից:
Այս մասին վերջինս հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։ Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Սիմոնյանը նշել է, որ ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ իրեն քաղաքականության մեջ տեսնում է միայն Փաշինյանի թիմի հետ:
8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «անհեթեթություն» է անվանել լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը:
«Դա անհեթեթություն է։ Երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։
ՀՀ-ն ունի մեկ նախագահ։ Որպես քաղաքացի իմ ամենասիրած, հարգած նախագահն է, նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։
Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը՝ խնդրելով դադարեցնել այդ խոսակցությունները՝ դրանք ոչ կոռեկտ անվանելով։

Բաց մի թողեք
Նոր նշանակումներ ՊՆ-ում
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից. Լուսանկարներ
Կառավարությունը հայտնել է, թե ինչու են հեռախոսների IMEI համարների գրանցվելու