«Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է ԵՄ-ին, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում ԵՄ-ին»:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով արված հայտարարության ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Կուզեի շնորհավորել Ձեզ ընտրություններին գրանցած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը:
ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով, ասել է, որ այս հանդիպումը վերահաստատում է՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։
«Շնորհակալ եմ նաև ԵՄ-ի տված 52 մլն եվրոյի համար, դուք մեր ամենավստահելի գործընկերներից եք: Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ»,- նշել է Փաշինյանը Ֆոն դեր Լայենի հետ ասուլիսի ժամանակ:
«Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել ձեր առևտուրը։ Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. «Երկրորդ առաջարկով մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։ Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին»,- գրել է ՀՀ վարչապետը։
Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, որին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀՀ կառավարությունում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը:

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Բաց մի թողեք
Պրահան խոստանում է շարունակել Ուկրաինային զինամթերքի մատակարարումները
Ուկրաինացի կամավորները Լեհաստանում աջակցում են ճակատին՝ չնայած պատերազմից հոգնածության աճին
ՆԱՏՕ-ն պահպանում է Ամերիկայի անվտանգությունը, ասում է նախկին ղեկավարը