Գիշերը և առավոտյան հայտնի դարձան ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ևս 3 զույգեր։
Եգիպտոսն Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի իր առաջին խաղում հաղթեց Ավստրալիային հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում՝ 4-2 հաշվով, այն բանից հետո, երբ հիմնական ու լրացուցիչ ժամանակներում գրանցվեց 1-1 ոչ-ոքի։
Արգենտինան լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթեց Կաբո Վերդեին: Արգենտինայի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին խփեց իր 7-րդ գոլն այս առաջնությունում և 20-րդը՝ բոլոր մունդիալներում։ Մեսսին այս մրցաշարի և նաև բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։
Կոլումբիան 1-0 հաշվով հաղթեց Գանային։ Ջոն Արիասը խփեց միակ գոլը 14-րդ րոպեին:


Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան