«Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական առաջնահերթություն»։
Ուրալօղլուն ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումը և միջազգային համագործակցությունը։


Բաց մի թողեք
Առանց նոր հարկերի՝ ԵՄ-ին սպառնում է բյուջետային հսկայական պակասուրդ
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում
Ո՞ր երկրների քաղաքացիների համար է Հայաստանը վերացնում վիզայի լրացուցիչ պահանջները