Իրանում շարունակվում են փետրվարին սպանված երկրի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության և հրաժեշտի արարողությունները:
Միլիոնավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի գլխավոր մզկիթում՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի դագաղների առջև զանգվածային աղոթքի համար:
Վաղ առավոտից Թեհրանի ամենամեծ կրոնական համալիրում՝ Իմամ Խոմեյնիի մոսալլահում, սգո հագուստով ուխտավորների շարքեր են ձևավորվել, որոնք կրում են իրանական դրոշներ, Խամենեիի դիմանկարները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից վրեժխնդրության կոչ անող պաստառներ։
Դագաղների առջև ժողովական աղոթք է կարդացվել Իրանի առաջնորդի և նրա ընտանիքի, այդ թվում՝ նրա մեկամյա թոռնուհու հոգիների հանգստության համար։
Իրանի պետական ռադիոն և հեռուստատեսությունը կադրերը հեռարձակել են ուղղաթիռից, որը տեսանելի է եղել արարողության բոլոր մասնակիցների համար:
Ալի Խամենեիի երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդը և Մեյսամը մասնակցել են հոր հրաժեշտի սգո արարողություններին: Սպանված առաջնորդի մյուս որդին, որը նաև իրավահաջորդն է՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, ներկա չի եղել:


Բաց մի թողեք
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու հեռանկարի մասին
«Դոմոդեդովո» օդանավակայանը փակ է
Թրամփն էլի սուտ պարծեցել է. Ամբողջովին ոչնչացրել ենք իրանական բանակը