Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից (0-1) և պայքարը լքելուց հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
Մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը հաստատել է իր հեռանալու փաստը՝ նշելով, որ թիմի համար ավարտվում է մի ամբողջ ժամանակաշրջան.
«Սա ցիկլի ավարտ է։ Այժմ կարևոր է, որ թիմը նոր մարզիչ ունենա։ Ֆեդերացիայի նախագահը կընտրի նոր ղեկավար։ Ես շնորհակալ եմ աջակցության համար, որն ինձ ցուցաբերվել է»,- ասել է Մարտինեսը։
Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի ազգային հավաքականի ղեկավարումը ստանձնել էր 2023 թվականի հունվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆեռնանդու Սանտուշին։ Նրա գլխավորությամբ հավաքականը 2025 թվականին նվաճեց Ազգերի լիգան։


Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան