Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնել է «Alahli Plus» պորտալը։
Ըստ աղբյուրի, Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ «Կրասնոդար» և «Ալ–Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։
26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական համակարգի սան է։ Նա թիմի հետ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը 2024/25 մրցաշրջանում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը վերջին մրցաշրջանում կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով գոլային փոխանցումների ռեկորդը, խփել է 13 գոլ։


Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան