Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։
Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Ըստ թերթի՝ պայմանագրերը վերաբերում են հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը և զենքի ու ռազմական տեխնիկայի համատեղ նախագծերի իրականացմանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ դաշինքի 20 երկիր կմասնակցի «Drone Edge» նախաձեռնությանը, որը շրջանակում հաջորդ հինգ տարիների ընթացքում 40 միլիարդ դոլար կներդրվի ԱԹՍ-ների և դրանց դեմ պայքարի համակարգերի արտադրության մեջ։
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Անկարայի գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում կստորագրեն տասնյակ միլիարդ դոլարների պայմանագրեր։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է