Վաշինգտոնը Կիևին կտրամադրի Patriot-ի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք Ուկրաինային կտանք Patriot-ներ արտադրելու իրավունքը, ցույց տանք, թե ինչպես է դա արվում, դա շատ բարդ է, բայց դուք կկարողանաք արագ այն հասկանալ: Շատ երկրներ չեն կարողանա արտադրել նման հրթիռներ, բայց ուկրաինացիները շատ հնարամիտ են։ Patriot արտադրողը դեռ չի տեղեկացվել այս մասին, բայց ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Թրամփը։
Մայիսի վերջին Վոլոդիմիր Զելենսկին շտապ նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և խնդրել էր Ուկրաինային Patriot հակաբալիստիկ հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրել։

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Օրենբուրգի «Օզոն»-ի պահեստներին․ 300 աշխատակից տարհանվել է
Վրաստանում ոստիկանության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում ընդլայնվել են
Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում հայտարարել է Ուկրաինային 60 միլիոն եվրոյի օգնության մասին. Լուսանկար